Համացանցի աստղ դարձած ֆուտբոլիստը նոր ակումբ ունի 📸
Համացանցի աստղ դարձած ֆուտբոլիստը նոր ակումբ ունի 📸
14/07/2026 - 13:22

Ասունսիոնի «Օլիմպիան» ձեռք է բերել «Վելինգտոն Ֆենիքսի» պաշտպան Թիմ Փեյնին, հայտնում է պարագվայական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայամանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հունվարի 1-ը։

Trnasfermarkt-ի տվյալներով` «Օլիմպիան» 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար նորզելանդական ակումբին վճարել է 350 հազար եվրո։

Փեյնը «Ֆենիքսում» հանդես էր գալիս 2019թ. հուլիսից, 157 խաղում խփել է 4 գոլ, կատարել 19 ասիստ։

Փորձառու պաշտպանը Նոր Զելանդիայի հավաքականի կազմում վերջերս մասնակցել է ԱԱ-2026-ին` խմբային փուլի 3 խաղում աչքի ընկնելով 1 գոլային փոխանցումով։

Թիմ Փեյնը Մունդիալից առաջ ֆուտբոլային հայտնի բլոգեր Վալեն Սկարսինիի շնորհիվ դարձել է համացանցի աստղ։

«Էլ Սկարսոն» ուսումնասիրել էր աշխարհի 2026թ. առաջնության մասնակից բոլոր 48 հավաքականների հայտացուցակներում ընդգրկված ֆուտբոլիստների սոցցանցերի էջերը` հայտնաբերելով, որ Փեյնը մրցաշարին մասնակցող ամենաքիչ հետևորդ ունեցող խաղացողն է։

Ինֆլյուենսերն իր հետևորդներին հորդորել էր բաժանդորդագրվել նորզելանդացի ֆուտբոլիստի օգտահաշվին։ Սկարսինին պնդել էր, որ Թիմ Փեյնը «պետք է լինի բոլորի մտքում»։

Արգենտինացի բլոգերի` համացանցում տեսանյութ հրապարակելուց հետո Փեյնի Instagram-ի օգտահաշվի հետևորդների թիվը կտրուկ աճել է։

Մունդիալից առաջ Թիմ Փեյնի օգտագաշվին ունեցել է 4700 հետևորդ, իսկ այժմ այն 5,6 միլիոն է։

Այժմ Փեյնը Նոր Զելանդիայի ամենաշատ հետևորդ ունեցող մարդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026