«Բարսան» մոտ է անսպասելի տրանսֆեր համաձայնեցնելուն 📸
«Բարսելոնան» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմիի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բլաուգրանան» գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր է համաձայնեցրել։ Նա ուզում է փոխել ակումբային գրանցումը։
Կատալոնական գրանդը փորձում է հնարավորինս արագ ավարտին հասցնել այս գործարքը` հաշվի առնելով, որ 24-ամյա եզրայինի` «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։
Լրագրող Պատրիկ Բերգերը սոցցանցերում գրում է, որ «Կապտանռնագույններն» Ադեյեմիի տեղափոխության համար առաջարկել են 20 միլիոն եվրո։
«Բորուսիայում» գիտակցում են, որ դժվար կլինի ֆուտոբլիստի տրանսֆերի վաճառքից ստանալ պահանջվող 40 միլիոն եվրոն։ Գերմանական գրանդը գործարքից ուզում է վաստակել նվազագույնը այնքան, որքան ակումբը 2022թ. հուլիսին ավստրիական «Զալցբուրգին» վճարել է Ադեյեմիի տեղափոխության համար` 33 միլիոն եվրո։
Կարիմ Ադեյեմին դորտմունդյան ակումբում 146 խաղում գրանցել է 36 գոլ ու 25 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml