ԱԱ-2026. Արգենտինան անհավատալի քամբեքով հաղթեց Եգիպտոսին` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
ԱԱ-2026. Արգենտինան անհավատալի քամբեքով հաղթեց Եգիպտոսին` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
07/07/2026 - 22:05

ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Արգենտինայի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Եգիպտոսի թիմին։

«Փարավոնները» Յասեր Իբրահիմի և Մոստաֆա Զիկոյի խփած գոլերի շնորհիվ մինչև 79-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով, բայց «Ալբիսելեստեն» կարողացավ անհավանական քամբեք անել։

79-րդ րոպեին Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից հաշիվը կրճատեց Քրիստիան Ռոմերոն, իսկ 83-ին Լիոնել Մեսին շեշտակի հարվածով խփեց արգենտինացիների երկրորդ պատասխան գնդակը։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը նաև ասիստ գրանցեց, իսկ 21-րդ րոպեին չէր կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։

Աշխարհի գործող չեմպիոնի հաղթական գնդակը 90+3-րդ րոպեին խփեց Էնցո Ֆեռնանդեսը` եզրափակելով Լաուտարո Մարտինեսի հիասքանչ ասիստը։

Այսպիսով, Արգենտինան մեծ դժվարությամբ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Շվեյցարիա – Կոլումբիա դիմակայության հաղթողի դեմ։

Գոլերը` քիչ անց

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026