Here we go! «Բավարիան» ձեռք կբերի Բրազիլիայի դարպասը գրաված ֆուտբոլիստին 🎥/📸
Here we go! «Բավարիան» ձեռք կբերի Բրազիլիայի դարպասը գրաված ֆուտբոլիստին 🎥/📸
15/06/2026 - 14:56

«Բավարիան» ձեռք կբերի ՊՍՎ-ի կիսապաշտպան Իսյամյել Սայբարիին, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները մարոկկացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության են հասել։ Մյունխենյան գրանդը Սայբարիի տեղափոխության համար կվճարի 55 միլիոն եվրո։

Transfermarkt-ի տվյալներով` գործարքը կդառնա Նիդերլանդների 27-ակի չեմպիոնի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկարժեք վաճառքն ու կգերազանցի Իրվինգ Լոսանոյի ռեկորդը։

«Նապոլին» 2019թ. ամռանը մեքսիկացի վինգերի տեղափոխության համար Էյնդհովենը ներկայացնող ակումբին վճարել էր 50 միլիոն եվրո։

Սայբարին ՊՍՎ-ում հանդես էր գալիս 2020թ. հուլիսից, 142 խաղում խփել է 42 գոլ, կատարել 29 ասիստ։ Նա ճանաչվել է Նիդերլանդների Էրեդիվիզիայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

25-ամյա կիսապաշտպանն այժմ Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում մասնակցում է ԱԱ-2026-ին և հունիսի 14-ին գրավել է Բրազիլիայի թիմի դարպասը` օգնելով «Ատլասե առյուծներին» ոչ-ոքի (1:1) գրանցել «Պենտակամպիոնների» հետ։

Կարդացե՛ք նաև

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026