Դեմբելեն նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստին
Դեմբելեն նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստին
12/06/2026 - 14:50

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն Լիոնել Մեսիին համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Marca-ն։

«Անկասկած, Մեսին կարող է նորից աշխարհի չեմպիոն դառնալ։ Նա սիրում է տիտղոսներ նվաճել։ Ես դա տեսել եմ, երբ «Բարսելոնայում» էի։

Ոչինչ չի փոխում այն հանգամանքը, որ, նախորդ աշխարհի առաջնության համեմատ, նա արդեն 4 տարի մեծ է։ Նա լավագույնն է, որի խաղը տեսել եմ։ Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է։

Չնայած նա արդեն 38 տարեկան է, նրան դաշտում կանգնացնելը շատ բարդ է։ Մեսին դեռ վտանգավոր է գործում։ Վարպետությունը երբեք ոչ մի տեղ չի կորչում։ Պետք է զգույշ լինենք, քանի որ նա դեռ ունակ է հաղթելու»,- ասել է «Ոսկե գնդակի» դափնեկիրը։

Դեմբելեն 2017-21 թվականներին Մեսիի հետ հանդես է եկել «Բարսելոնայում»։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին 2022թ. Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026