Պաշտոնական. Ժոզե Մոուրինիոն 13 տարի անց վերադարձավ «Ռեալ» 📸
Պաշտոնական. Ժոզե Մոուրինիոն 13 տարի անց վերադարձավ «Ռեալ» 📸
11/06/2026 - 22:15

Ժոզե Մոուրինոն նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2029թ. հուլիսի 1-ը։

Լեգենդար մասնագետը մադրիդյան գրանդը մարզել է նաև 2010-2013 թվականներին։ «Լոս Բլանկոսը» նրա օրոք 178 խաղում տարել է 127 հաղթանակ, գրանցել 28 ոչ-ոքի, կրել 23 պարտություն, մեկական անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։

«Յուրահատուկը» 2025թ. սեպտեմբերից մարզում էր «Բենֆիկան», որը նրա գլխավորությամբ Պորտուգալիայի առաջնությունն ավարտեց առանց պարտության` 34 խաղում տանելով 23 հաղթանակ, գրանցելով 11 ոչ-ոքի, զբաղեցնելով 3-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026