Պաշտոնական. Ֆլորենտինո Պերեսը վերընտրվեց «Ռեալի» նախագահի պաշտոնում 📸
Ֆլորենտինո Պերեսը վեընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
79-ամյա ֆունկցիոներն ստացել է ձայների 65 տոկոս։ Մյուս թեկնածու Էնրիկե Ռիկելմեի օգտին քվեարկել է ընտրողների 35 տոկոսը։
Իսպանացի գործարարը 6-րդ անգամ է վերընտրվում պաշտոնում։ Նա ակումբը կշարունակի ղեկավարել մինչև 2030 թվականը։
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2000 թվականին և ակումբը ղեկավարել է մինչև 2006 թվականը։ Նա 2009թ. վերադարձել է պաշտոնին, որը զբաղեցնում է մինչև օրս։
«Լոս բլանկոսը» Պերեսի նախագահության օրոք 38 տիտղոս է նվաճել, այդ թվում` 7 անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, 6 անգամ` Իսպանիայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml