ՊՍԺ-ն որոշում է կայացրել Վիտինայի ու Նևեշի ապագայի վերաբերյալ 📸
ՊՍԺ-ն որոշում է կայացրել Վիտինայի ու Նևեշի ապագայի վերաբերյալ 📸
08/06/2026 - 01:01

ՊՍԺ-ն ակումբի կիսապաշտպաններ Վիտինայի և Ժոաու Նևեշի տրանսֆերը չի վաճառի Մադրիդի «Ռեալին», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Արքայական ակումբը» հետաքրքրված է պորտուգալացի ֆուտբոլիստների ծառայութնուններով, բայց փարիզյան գրանդը հստակ դիրքորոշում ունի։

«Պարի Սեն-Ժերմենը» երկու կիսապաշտպանին էլ համարում է անձեռնմխելի ֆուտբոլիստ և մարզական ծրագրի անքակտելի մաս և ոչ մի գումարի դիմաց չի պատրաստվում բաժանվել նրանցից որևէ մեկից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում Ֆլորենտինո Պերեսը 150 միլիոն եվրոյի տրանսֆերային առաջարկ է անելու ակումբներից մեկին, որի անունը չէր բարձրաձայնել։

«Երեքշաբթի` հունիսի 9-ին, ես լուրջ առաջարկ կանեմ Չեմպիոնների լիգայում հանդես եկող բարձրակարգ խաղացողի համար։ Դա կլինի «Ռեալի» պատմության մեջ ամենամեծ գումարը, որը երբևէ վճարել ենք։ Նվազագույնը 150 միլիոն եվրո։

Օլիսեն հիանալի խաղացող է, բայց նա այն ֆուտբոլիստը չէ, որի մասին մտածում ենք։ Նա ոչ Քեյնն է, ոչ Դոկուն և ոչ էլ Հոլանդը։ Նա խաղում է ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ հարձկաման գծում»,- հայտարարել էր 79-ամյա ֆունկցիոները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026