Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել Անգլիա
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի ցանկացել տեղափոխվել Անգլիա, հաստատում է Metaratings-ը։
25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբներից մեկը, որը նրա տրանսֆերի համար պատրաստ է եղել վճարել 20 միլիոն եվրո, բայց Հայաստանի ազգային հավաքականի ավագը մերժել է առաջարկը, քանի որ չի ուզում խաղալ երկրորդ լիգայում։
Հայ ֆուտբոլիստին ցանկացել են ձեռք բերել` Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարելու համար։
Նախորդ ամռանը Չեմպիոնշիփում հանդես եկող ակումբներից Սպերցյանի տրանսֆերը գնել ուզում էր «Սաութհեմփթոնը», բայց գործարքը չկայացավ։
Կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 42 խաղում գրանցել է 14 գոլ ու 18 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Չեմպիոնշիփ, Սաութհեմփթոն, տրանսֆերներ