ԱԱ-2026. Ուզբեկստանի հավաքականի հայտացուցակը 📸
Ուզբեկստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Ուտկիր Յուսուպով («Նավաբահոր»), Աբդուվոխիդ Նեմատով («Նասաֆ»), Բոտիրալի Երգաշև («Նեֆթչի Ֆերգանա»)։
Պաշտպաններ` Ռուստամ Աշուրմատով («Էսթեղլալ», Իրան), Ֆարուխ Սայֆիև («Նեֆթչի Ֆերգանա»), Խոժիակբար Ալիժոմով («Պախտակոր»), Ումար Եշմուրոդով, Շերսոդ Նուրսուլաև (երկուսն էլ` «Նասաֆ»), Աբդուկոդիր Խուսանով («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Աբդուլա Աբդուլաև («Դիբա», ԱՄԷ), Ժախոնգիր Ուրոզով («Դինամո Սամարղանդ»), Բեխրուզ Կարիմով («Սուրխոն»), Ավազբեկ Ուլմասալիև (ՕԿՄԿ)։
Կիսապաշտպաններ` Օտաբեկ Շուկուրով («Բանի Յաս», ԱՄԷ), Օդիլժոն Խամրոբեկոև («Տրակտոր», Իրան), Ջամշիդ Իսկանդերով («Նեֆթչի Ֆերգանա»), Դոստոնբեկ Խամդամով, Ակմալ Մոզգովոյ (երկուսն էլ` «Պախտակոր»), Ազիզ Գանիև («Ալ Բաթտեհ», ԱՄԷ), Ազիզբեկ Ամոնով («Դինամո Սամարղանդ»), Շերզոդ Եսանով («Բուխորո»)։
Հարձակվողներ` Էլդոր Շոմուրոդով, Աբոսբեկ Ֆայզուլաև (երկուսն էլ` «Իստանբուլ Բաշակշեհիր», Թուրքիա), Իգոր Սերգեև, Օստոն Ուրունով (երկուսն էլ` «Պերսեպոլիս», Իրան), Ժալոդին Մաշարիպով («Էսթեղլալ»)։
«Սպիտակ գայլերը» հունիսի 2-ին ընկերական խաղում 0:2 հաշվով պարտվել են Կանադայի հավաքականին։
Ուզբեկները նախքան Մունդիալը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն` հունիսի 8-ին մրցելով Նիդերլանդների հավաքականի դեմ։
Կանավարոյի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի K խմբում հունիսի 18-ին կհանդիպի Կոլումբիային, հունիսի 23-ին` Պորտուգալիային, իսկ հունիսի 28-ին` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
