Նեյմարը հերթական վնասվածքն է ստացել` տևական ժամանակով շարքից դուրս մնալով
«Սանթոսի» կիսապաշտպան Նեյմարը երկրորդ աստիճանի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ESPN Brasil-ը։
Նախապես հայտարարվել էր, որ 34-ամյա խաղացողը խաղադաշտից կբացակայի 5-10 օր, բայց լրացուցիչ բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նրա ապաքինման համար անհրաժեշտ է 2-3 շաբաթ։
Աստղային ֆուտբոլիստը, միանշանակ, բաց կթողնի Բրազիլիայի ազգային հավաքականի` Պանամայի ու Եգիպտոսի թիմերի հետ ընկերական հանդիպումները։
Հունիսի 14-ին կայանալիք Մարոկկոյի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության C խմբի առաջին տուրի հանդիպմանը Նեյմարի մասնակցությունը հարցականի տակ է։
Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի` ԱԱ-2026-ի հայտացուցակում` ազգային թիմից հրավեր ստանալով գրեթե 3 տարի անց։ Նա 79 գոլով «Պենտակամպիոնների» պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Մունդիալ-2026, Նեյմար, Սանթոս