Պաշտոնական. Մայքլ Կարիկը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» 📸
Մայքլ Կարիկը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
44-ամյա մասնագետն այս տարվա հունվարին նշանակվել էր «Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։
Մանկունիական գրանդն անգլիացի մասնագետի նշանակումից հետո 16 խաղում տարել է 11 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի, կրել միայն 2 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մայքլ Կարիկ, Մանչեսթեր Յունայթեդ