Մեսիի ֆանտաստիկ բենեֆիսն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը գերգոլառատ խաղում 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում գերգոլառատ պայքարում 5:3 հաշվով հաղթեց «Ցինցինտաիին»։
Հյուրերից փայլեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը գրանցեց երկու գոլ ու մեկ ասիստ։
Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի վերջին գնդակը նույնպես խփել էր լեգենդար ֆուտբոլիստը, սակայն ՄԼՍ-ն այն փոխել է` որպես ինքնագոլ գրանցելով «Ցինցինատիի» դարպասապահ Ռոման Չելենտանոյի անվան դիմաց։
Մեսին կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 909-ի։ Նա 11 գոլով կանոնավոր ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղ է բարձրացել` զիջելով միայն «Չիկագո Ֆայրի» հարձակվող Ուգո Կյոյպերսին (12)։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից մեկական գնդակ խփեցին նաև Մատեո Սիլվետին ու Խերման Բերտերամեն։ Տանտերերից աչքի են ընկել Կեյվին Դենքին ու Պավել Բուխան։
«Ինտեր Մայամին» 25 միավորով Արևելյան կոնֆերենցիայում երկրորդն է, «Ցինցինատին»` 16 միավորով 8-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml