FIFAe. Սլովենիա – Հայաստան. ուղիղ եթեր 🎥
Կիբերսպորտի Հայաստանի հավաքականը մայիսի 5-ից մասնակցում է FIFAe World Cup Nations League 2026 eFootball Mobile մրցաշարին։
Հայաստանի հավաքականը մրցաշարում արդեն 4 հանդիպում է անցկացրել` հաղթելով Չեռնոգրիային (2:0), ոչ-ոքի գրանցելով Բելգիայի (1:1) և Լյուքսեմբուրգի (2:2) հետ ու պարտվելով Թուրքիային (0:2)։
Հայաստանի թիմն իր խմբում 5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը` դուրս գալով փլեյ-օֆֆ, որի առաջին փուլում մայիսի 13-ին կմրցի Սլովենիայի դեմ։
Սլովենիա – Հայաստան հանդիպան ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Մեկնարկը` ժամը 21:00-ին։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Էդգար Կիրակոսյան, Արսեն Բաբաջանյան (մեկնարկային), Սմբատ Գևորգյան (պահեստային) կազմով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# FIFAe, Կիբերսպորտ, Կիբերսպորտի Հայաստանի հավաքական