ԱԱ-2026. Չեխիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
54 ֆուտբոլիստ ընդգրկվել է Չեխիայի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է երկրի Ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Միրոսլավ Կոուբեկը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ` Լուկաշ Հորնիչեկ («Բրագա», Պորտուգալիա), Մարտին Եդլիչկա («Բանիկ Օստրավա»), Անտոնին Կինսկի («Տոտենհեմ», Անգլիա), Յան Կուտնի («Սիգմա»), Մատվեյ Կովարժ (ՊՍՎ, Նիդերլանդներ), Յակուբ Մարկովիչ, Յինդրժիխ Շտանեկ (երկուսն էլ` «Սլավիա Պրահա»)։
Պաշտպաններ` Վլադիմիր Ցոուֆալ, Ռոբին Հրանաչ (երկուսն էլ` «Հոֆենհայմ», Գերմանիա), Դավիդ Դուդերա, Տոմաշ Հոլեշ, Շտեպան Խալուպեկ, Դավիդ Յուրասեկ, Տոմաշ Վլչեկ, Դավիդ Զիմա (բոլորը` «Սլավիա Պրահա»), Մատեյ Գադաշ («Սիգմա»), Վացլավ Եմելկա, Կարել Սպաչիլ (երկուսն էլ` «Վիկտորիա Պլզեն»), Լադիսլավ Կրեյչի («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Ադամ Շևինսկի, Յարոսլավ Զելենի (երկուսն էլ` «Սպարտա Պրահա»), Մարտին Վիտիկ («Բոլոնիա», Իտալիա)։
Կիսապաշտպաններ` Լուկաշ Ամբրոս, Պատրիկ Հելեբրանդտ, Լուկաշ Սադիլեկ (բոլորը` «Գուռնիկ Զաբժե», Լեհաստան), Միխալ Բերան («Սիգմա»), Պավել Բուխա («Ցինցինատի», ԱՄՆ), Լուկաշ Չերվ, Տոմաշ Լադրա, Ալեքսանդր Սոյկա, Դենիս Վիշինսկի (բոլորը` «Վիկտորիա Պլզեն»), Կրիշտոֆ Դանեկ (ԼԱՍԿ, Ասվտրիա), Ադամ Կարաբեց, Պավել Շուլց (երկուսն էլ` «Լիոն», Ֆրանսիա), Օնդրժեյ Կրիչֆալուշի, Դավիդ Պլանկա (երկուսն էլ` «Բանիկ»), Լուկաշ Պրովոդ, Միխալ Սադիլեկ (երկուսն էլ` «Սլավիա Պրահա»), Մատեյ Ռինեշ, Հյուգո Սոխուրեկ (երկուսն էլ` «Սպարտա Պրահա»), Տոմաշ Սոուչեկ («Վեսթ Հեմ», Անգլիա), Վլադիմիր Դարիդա («Հրադեց Կառլովե»)։
Հարձակվողներ` Ադամ Հլոժեկ («Հոֆենհայմ»), Տոմաշ Խորի, Մոյմիր Խիտիլ, Վացլավ Կուշեյ (բոլորը` «Սլավիա Պրահա»), Քրիստոֆ Կաբոնգո («Մլադա Բոլեսլավ»), Յան Կլիմենտ («Սիգմա»), Յան Կուխտա («Սպարտա Պրահա»), Օնդրժեյ Միխալիկ («Գրադեց Կառլովե»), Վոյտեխ Պատրակ («Պարդուբիցե»), Պատրիկ Շիկ («Բայեր», Գերմանիա), Մատեյ Վիդրա («Վիկտորիա Պլզեն»)։
Չեխերը նախքան աշխարհի առաջնության մեկնարկը մայիսի 31-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Կոսովոյի, իսկ հունիսի 5-ին` Գվատեմալայի հավաքականի հետ։
«Նարոդյակը» Մունդիալի A խմբում հունիսի 12-ին կմրցի Հարավային Կորեայի, հունիսի 18-ին` Հարավաֆրիկյան Հանրապետության, իսկ հունիսի 25-ին` Մեքսիկայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Միրոսլավ Կոուբեկ, Մունդիալ-2026, Չեխիայի հավաքական