«Ինտերը»` Ա սերիայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ակումբ 📸
«Ինտերը»` Ա սերիայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ակումբ 📸
14/04/2026 - 14:38

«Ինտերը» «Կոմոյի» դեմ 32-րդ տուրի խաղից (4:3) հետո դարձել է Իտալիայի Ա սերիայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ակումբը, հաստատում է Transfermarkt-ը։

«Ներաձուրին» ներքին առաջնության 3188 խաղում խփել է 5465 գոլ` շրջանցելով «Յուվենտուսին»։

«Բիանկոներին», որն այդ ցուցանիշով 50 տարի առաջին տեղում էր, Ա սերիայի 3149 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 5464 անգամ։

Ա սերիայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ակումբները

  1. «Ինտեր» – 5465 գոլ, 3188 խաղ
  2. «Յուվենտուս» – 5464 գոլ, 3149 խաղ
  3. «Միլան» – 5132 գոլ, 3127 խաղ
  4. «Ռոմա» – 4639 գոլ, 3147 խաղ
  5. «Ֆիորենտինա» – 4154 գոլ, 2986 խաղ
  6. «Լացիո» – 3984 գոլ, 2845 խաղ
  7. «Նապոլի» – 3717 գոլ, 2692 խաղ
  8. «Տորինո» – 3589 գոլ, 2757 խաղ
  9. «Բոլոնիա» – 3517 գոլ, 2687 խաղ
  10. «Սամպդորիա» – 2840 գոլ, 2280 խաղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026