«Սանդեռլենդը» շնորհավորել է Ֆին Գերագուսյանին 📸
«Սանդեռլենդի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակում է արել` շնորհավորելով Ֆին Գերագուսյանին Հայաստանի հավաքականում նորամուտը նշելու կապակցությամբ.
«Ֆին Գերագուսյանը Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում։ Շնորհավորում ենք, Ֆին»,- գրել է անգլիական ակումբը։
18-ամյա հարձակվողը հանդես է գալիս «Սանդեռլենդի» Մ18 և Մ21 թիմերում։ Նա ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 27 խաղում խփել է 13 գոլ, կատարել 3 ասիստ։
Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում 1:2 հաշվով պարտվել է Բելառուսին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնի հունիսի 6-ին և 9-ին` Երևանում մրցելով համապատասխանաբար Ղազախստանի ու Մոլդովայի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Սանդեռլենդ Մ18, Սանդեռլենդ Մ21, Սանդերլենդ, Ֆին Գերագուսյան