«Չելսին» կարևոր որոշում է կայացրել Ռոսենյորի ապագայի վերաբերյալ
«Չելսին» կարևոր որոշում է կայացրել Ռոսենյորի ապագայի վերաբերյալ
23/03/2026 - 12:40

«Չելսին» չի պատրաստվում գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Լիամ Ռոսենյորին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լոնդնոյան գրանդը շարունակում է վստահել անգլիացի մանսագետին։ «Ազնվականների» ղեկավարները հասկանում են, որ 41-ամյա մարզիչն ակումբը գլխավորել է մրցաշրջանի ընթացքում, և ժամանակ է հարկավոր` իրավիճակը հարթելու համար։

«Չելսին» Ռոսենյորի գլխավորությամբ հանդես է գալիս հունվարի 8-ից, 19 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 7 պարտություն։

Կողմերը մինչև 2032թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026