Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար 📸
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար 📸
20/03/2026 - 12:22

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ – Լյուկա Շևալյե (ՊՍԺ), Մայք Մենյան («Միլան», Իտալիա), Բրիս Սամբա («Ռեն»)։

Պաշտպաններ – Վիլիամ Սալիբա («Արսենալ», Անգլիա), Դայո Ուպամեկանո («Բավարիա», Գերմանիա), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ», Անգլիա), Պիեռ Կալուլու («Միլան»), Մալո Գյուստո («Չելսի», Անգլիա), Թեո Էռնանդես («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Լյուկա Էռնանդես (ՊՍԺ), Լյուկա Դին («Ասթոն Վիլա», Անգլիա)։

Կիսապաշտպաններ – Օրելյեն Չուամենի, Էդուարդո Կամավինգա (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մանու Կոնե («Ռոմա», Իտալիա), Ուորեն Զայիր-Էմերի (ՊՍԺ), Ադրիեն Ռաբիո («Միլան»), Նգոլո Կանտե («Ֆեներբահչե», Թուրքիա)։

Հարձակվողներ – Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Մայքլ Օլիսե («Բավարիա»), Ուսման Դեմբելե, Դեզիրե Դուե (երկուսն էլ` ՊՍԺ), Ուգո Էկիտիկե («Լիվերպուլ»), Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Մանես Ակլիուշ («Մոնակո»), Մարկուս Թյուրամ («Ինտեր», Իտալիա), Ռանդալ Կոլո-Մուանի («Տոտենհեմ», Անգլիա)։

«Եռագույնները» մարտի 26-ին ընկերական խաղում կմրցեն Բրազիկիայի հավաքականի դեմ, իսկ մատի 29-ին` Կոլումբիայի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026