Սիմեոնե. «Ֆլիկին ասացի, որ «Բարսան» հիասքանչ է խաղում»
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ կայացած պատասխան հանդիպման (0:3) մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Հանսի Ֆլիկին ասացի, որ «Բարսան» հիասքանչ է խաղում։ Այդ թիմը շատ բարձր մակարդակ ունի։
Նրան նաև ասացի, որ հուսով եմ` կհանդիպենք նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում»,- նշել է արգենտինացի մասնագետը։
«Ատլետիկոն» կիսաեզրափակիչի առաջին խաղում 4:0 հաշվով հաղթելու շնորհիվ 13 տարի անց դուրս է եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Copa del Rey, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Դիեգո-Սիմեոնե, Հանս-Դիտեր Ֆլիկ