Ռոդրիգոն ծանր վնասվածք է ստացել` երկարատև ժամանակով շարքից դուրս մնալով
Ռոդրիգոն ծանր վնասվածք է ստացել` երկարատև ժամանակով շարքից դուրս մնալով
03/03/2026 - 20:55

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում (0:1) աջ ոտքի ծնկի խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք է ստացել, հայտնում է «լոս բլանկոսի» պաշտոնական կայքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` բրազիլացի ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 7 ամիս։

Ակնկալվում է, որ 25-ամյա եզրայինը խաղադաշտ կվերադառնա միայն 2027թ. սկզբին։

Այսպիսով, վինգերը բաց կթողնի նաև աշխարհի 2026թ. առաջնությունը։

Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 27 խաղում խփել է 3 գոլ, կատարել 6 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026