Իտալիայի գավաթ. «Ատալանտան» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Յուվենտուսին» 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ատալանտան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։
Բերգամոն ներկայացնող ակումբից մեկական գոլ են խփել Ջանլուկա Սկամական, Կամալդին Սուլեմանան ու Մարիո Պաշալիչը։
Այսպիսով,Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմը մրցաշարի կիսաեզրափակիչում է, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Լացիո» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml