Մարադոնան պաշտոնանկ է արվել 📸
Լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնայի որդին` Դիեգո Մարադոնա կրտսերը հեռացվել է Իտալիայի 5-րդ լիգան ներկայացնող «Պորտիչի 1906»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը 39-ամյա արգենտինացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս նոյեմբերի 5-ից, 12 խաղում տարել է 6 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 4 պարտություն։
«Պորտիչի 1906»-ը 5-րդ լիգայի A ենթախմբում 23 խաղում 38 միավոր է վաստակել ու 5-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դիեգո Արմանդո Մարադոնա, Դիեգո Մարադոնա կրտսեր, Իտալիայի 5-րդ դիվիզիոն, Պորտիչի 1906