Մխիթարյանը 11-մետրանոց վաստակեց. «Ինտերի» ու «Նապոլիի» դրամատիկ և գոլառատ ոչ-ոքին 🎥
Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերն» ու «Նապոլին» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։
Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն և Հական Չալհանօղլուն։
Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Սքոթ Մաքթոմինեյը` Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին պարտությունից փրկելով 81-րդ րոպեին։
Միլանյան գրանդի կազմում 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
70-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ամիր Ռահմանին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Մխիթարյանի նկատմամբ։
Հանդիպման մրցավար Դանիելե Դովերին դիտեց դրվագի կրկնապատկերն ու Քրիստիան Կիվուի գլխավորած թիմի օգտին 11-մետրանոց նշանակեց. նշակետից աչքի ընկավ Չալհանօղլուն։
«Ինտերը» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» 39 միավորով երրորդ տեղ բարձրացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml