Պաշտոնական. «Քրիսթալ Փելասը» 40 միլիոնով տրանսֆեր է իրականացրել 📸
«Քրիստալ Փելասը» ձեռք է բերել «Տոտենհեմի» վինգեր Բրենան Ջոնսոնին, հայտնում է «արծիվների» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Trnasfermarkt-ի տվյալներով` «Փելասն» ուելսցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո։
Այս գործարքը դարձել է լոնդոնյան ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը` գերազանցելով Քրիստիան Բենտեկեի ռեկորդը։ «Արծիվները» 2016թ. ամռանը բելգիացի հարձակվողին «Լիվերպուլից» ձեռք էին բերել 31,2 միլիոն եվրոյով։
24-ամյա Ջոնսոնը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2023թ. սեպտեմբերից, 107 խաղում խփել է 27 գոլ, կատարել 18 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Բրենան Ջոնսոն, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիսթալ Փելես