ՉԼ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված առաջին ղազախ ֆուտբոլիստը 📸
ՉԼ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված առաջին ղազախ ֆուտբոլիստը 📸
10/12/2025 - 15:19

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Կայրաթը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսին»։

Չնայած պարտությանը` հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ղազախստանի չեմպիոնի դարպասապահ Տեմիրլան Անարբեկովը, որը 8 սեյվ կատարեց` «Կայրաթին» մի շարք դրվագներում փրկելով վերահաս գոլից ու ավելի խոշոր հաշվով պարտությունից։

22-ամյա Անարբեկովը դարձել է առաջին ղազախ ֆուտբոլիստը, որը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի հանդիպման ֆուտբոլսիտ։

Լիգայի փուլի 5-րդ տուրում «Կայրաթի» 17-ամյա հարձակվող Դաստան Սատպաևն էլ, գրավելով Դանիայի չեմպիոն «Կոպենհագենի» դարպասը, դարձել էր Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում գոլ խփած առաջին ղազախ ֆուտբոլիստը։

Ռաֆայել Ուրուզբախտինի գլխավորած թիմը Լիգայի փուլում 1 միավոր է վաստակել ու նախավերջին` 35-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025