Ռուսաստանի հավաքականի անպարտելության երկարատև շարքն ընդհատվեց 🎥
Ռուսաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական խաղում Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց Չիլիի թիմին։
Հյուրերից գոլերը խփեցին Գոնսալո Տապիան ու Բեն Բրերետոնը։ Չիլիացիները հանդիպման ընթացքում մրցակցի դարպասին կատարած երկու հարվածն էլ հաջողությամբ պսակվեց։
Այս խաղով ընդհատվեց Ռուսաստանի հավաքականի` 18 խաղից բաղկացած անպարտելության շարքը։ Վալերի Կարպինի գլխավորած թիմը նախորդ անգամ պարտվել էր 2023թ. սեպտեմբերի 9-ին` 1:2 հաշվով զիջելով Եգիպտոսի Մ23 հավաքականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml