ԱԱ-2026-ի որակավորում. Իսպանիան ջախջախեց Վրաստանին 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի 5-րդ տուրում Իսպանիայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 4:0 հաշվով ջախջախեց Վրաստանի թիմին։
Թբիլիսիի` Բորիս Պայչաձեի անվան «Դինամո Արենա» ստադիոնում կայացած խաղում Եվրոպայի գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Միկել Օյարսաբալը, մեկական գոլ էլ խփեցին Մարտին Սուբիմենդին ու Ֆերան Տոռեսը։
«Ֆուրիա ռոխան», գնդակների 19:0 տարբերությամբ, հաղթել է անցկացրած բոլոր 5 խաղերը և 15 միավորով առաջին տեղում է։ Վրաստանը 3 միավորով երրորդ տեղն է զբաղեցնում։
Իսպանիայի հավաքականին Մունդիալի ուղեգիր նվաճելու համար վերջին տուրում բավարար կլինի Թուրքիայի դեմ խաղում ոչ-ոքի գրանցելը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml