Նորվեգիան խոշոր հաշվով հաղթեց Էստոնիային ու շատ մոտ է 28 տարի անց ԱԱ-ի ուղեգիր նվաճելուն 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի 7-րդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց Էստոնիային։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում. «վիկինգներից» դուբլ գրանցեցին Ալեքսանդր Սյորլոթն ու Էրլինգ Հոլանդը, հյուրերից աչքի ընկավ Ռոբի Սարվան։
Նորվեգիայի հավաքականը հաղթել է անցկացրած բոլոր 7 խաղերում, 21 միավորով առաջին տեղում է ու շատ մոտ է 28 տարի անց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուն։
Էստոնացիները 4 միավորով չորրորդն են խմբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml