Հոլանդը շարունակում է փայլել. «Ման. Սիթին» հաղթեց «Բորնմութին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։
«Քաղաքաբնակներից» հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Էրլինգ Հոլանդը` գրանցելով դուբլ։ Նորվեգացի հարձակվողը 13 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հոլանդին երկու դեպքում էլ ասիստ է գրանցել Ռայան Շերկին։ «Սիթիից» մեկ գոլ էլ խփել է Նիկո Օ’Ռայլին, իսկ «Բորնմութից» աչքի է ընկել Տայլեր Ադամսը։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 19 միավորով երկրորդ տեղ բարձրացավ, «Բորնմութը» 18 միավորով չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am