Լեսթերի գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից
«Լեսթերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը հեռացվել է աշխատանքից։
57-ամյա մասնագետի հետ աշխատանքից ազատվել է նաև նրա օգնականը՝ Ջեկի Բոննեվեյը։
«Լեսթերը» հայտնում է, որ այժմ նոր գլխավոր մարզճի փնտրտուքների մեջ է։
Առաջիկա խաղերին թիմի ղեկը կստանձնեն Մայկ Ստոուելը և Ադամ Սեդլերը։
Պյուելը գլխավորում էր «Լեսթերը» 2017 թվականից։Նրա գլխավորությամբ վերջին հանդիպումը «Աղվեսները» անցկացրեցին տանը՝ «Կրիստալ Փելեսի» դեմ և զիջեցին 1։4 հաշվով՝ առանց հաղթանակի խաղերի շարքը հասցնելով 7-ի բոլոր առաջնություններում։
ԱՊԼ-ում 27 տուրից հետո թիմը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ վաստակած 32 միավոր։