Մեսիի երկու ասիստն ու Լաուտարոյի դուբլը. Արգենտինան ջախջախել է Պուերտո Ռիկոյին 🎥
Արգենտինայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքու կայացած ընկերական խաղում 6:0 հաշվով ջախջախել է Պուորտո Ռիկոյի թիմին։
Աշխարհի չեմպիոնի կազմից դուբլ գրանցեցին Լաուտարո Մարտինեսն ու Ալեքսիս Մաքալիստերը, մեկ գոլ խփեց Գոնսալո Մոնտիելը, իսկ մրցակցի կիսապաշտպան Ստիվեն Էչավարիան ինքնագոլ գրանցեց։
«Ալբիսելեստեից» երկու ասիստ կատարեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն առաջիկայում ծրագրած այլ ընկերական հանդիպումներ նախատեսած չունի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am