Իվու. «Մեզ Մելիքյանի պես մարզիչը շատ էր անհրաժեշտ» 🎥
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի հավաքականի մասին.
«Մթնոլորտը հավաքականի հանդերձարանում և մարզումներում բարձր մակարդակի վրա է։ Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1) վստահություն տվեց մեզ, քանի որ դրանից առաջ պարտվել էինք նախորդ խաղերում։ 3 միավոր վաստակելուց հետո մեր մոտիվացիան զգալիորեն բարձրացել է։
Եղիշե Մելիքյանը լավ մարզիչ է։ Հիանալի մասնագետ լինելուց բացի, նա նաև շատ լավ անձնավորություն է։ Նա փոխել է մեր թիմը` հատկապես մթնոլորտի ու մոտիվացիայի տեսանկյունից։ Նա առաջնորդ է։ Մեզ Մելիքյանի պես մարզիչը շատ էր անհրաժեշտ։
Հավաքականում ամենալավը համագործակցում եմ Սպերցյանի հետ։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, խաղում ենք նույն դիրքում, բայց թիմում մտերիմ եմ բոլորի հետ։
Հայաստանն ինձ վրա հսկայական ազդեցություն է ունեցել` թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես անհատականություն։ Շատ երիտասարդ տարիքում եմ եկել այստեղ։ Վստահաբար կարող եմ ասել, որ կիսով չափ հայ եմ»,- ասել է Իվուն։
Մանրանասները` տեսանյութում