ՉԼ. «Բորուսիան» հիացնում է` խոշոր հաշվով հաղթելով «Ատլետիկին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում փայլուն խաղով 4:1 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։
Նիկո Կովաչի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Դանիել Սվենսոնը, Կարնի Չուկվուեմեկան, Սերու Գիրասին ու Յուլիան Բրանդը։ Բասկյան ակումբից աչքի Գորկա Գուրուսետան։
«Բորուսիան» առաջին հաղթանակը տարավ Լիգայի փուլում ու 4 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։ «Ատլետիկը» երկրորդ պարտությունը կրեց և 34-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am