«Ալ Նասրը» Ռոնալդուի և Մանեի գոլերի շնորհիվ հաղթեց Բենզեմայի «Ալ Իթիհադին» 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 4-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ալ Իթիհադին»։
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմի գոլերը խփեցին Սադիո Մանեն ու Կրիշտիանու Ռոնալդուն։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն խփեց կարիերայի 946-րդ գոլը։
«Ալ Իթիհադի» կազմում հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, «Ոսկե գնդակի» 2023թ. դափնեկիր Կարիմ Բենզեման։
«Ալ Նասրը» հաղթել է բոլոր չորս խաղերում և առաջին տեղում է, «Ալ Իթիհադը» 9 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am