Ռաֆինիան ու Գարսիան տևական ժամանակով շարքից դուրս են մնացել
«Բարսելոնան» լուրջ կորուստներ ունի առաջիկա խաղերի համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի վինգեր Ռաֆինիան աջ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է ստացել ու կբացակայի 3 շաբաթ։
Դարպասապահ Ժոան Գարսիան ձախ ծնկի ներքին մենիսկի պատռված է ստացել։ Սեպտեմբերի 27-ին իսպանացին աթրոսկոպիկ վիրահատական միջամտության կենթարկվի։ Նա շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթով։
Ավելի վաղ «բլաուգրանայի» կիսապաշտպան Գավին մենիսկի վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել 4-5 ամսով։
Վնասվածք ունի նաև Ֆերմին Լոպեսը, որը կբացակայի մոտ 3 շաբաթ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Ժոան Գարսիա, Ռաֆինիա, Ֆերմին Լոպես