Թոմաս Մյուլերը ծննդյան օրը հեթ-տրիկ է ձևակերպել 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վանկուվերը» սեփական դաշտում 7:0 հաշվով ջախջախել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»։
Տանտերերից հեթ-տրիկ է գրանցել գերմանացի լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը, որը հանդիպման օրը նշում էր ծննդյան 36-րդ տարեդարձը։
Մյուլերը «Վանկուվերին» միանալուց հետո 3 խաղում 4 գոլ է խփել։
Կանադական ակումբը 52 միավոր ունի և արևմտյան գոտում երրորդ տեղում է։ «Ֆիլադելֆիան» 57 միավորով արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am