Եվրոպական գրանդը 2022թ. հրաժարվել է 5 միլիոն վճարել Յամալի տեղափոխության համար
«Բավարիան» 2022 թվակաին փորձել է «Բարսելոնայից» ձեռք բերել Լամին Յամալին, հայտնում է Bild-ը։
2022թ. փետրվարին մյունխենյան գրանդի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը և տեխնիկական տնօրեն Մարկո Նեպեն Մադրիդում հանդիպել են Յամալի այդ ժամանակվա գործակալ Իվան դե լա Պենյայի հետ։
Կողմերը մտադրված հանդիպել էին քննարկելու ոչ թե Յամալի, այլ Գավիի հավանական տրանսֆերը։
Անսպասելի «ռեկորդ մայսթերի» ղեկավարները բանակցությունների ուղղությունը փոխել են դեպի 14-ամյա Յամալի տեղափոխության շուրջ։ Պատանի ֆուտբոլիստն արդեն այդ ժամանակ մարզվում էր «Բարսելոնայի» հիմնական թիմի հետ։
«Բավարիայի» ղեկավարներն այնքան տպավորված են եղել Յամալի խաղով, որ մտադիր էին նույնիսկ ծանոթանալ նրա ծնողների հետ։
Բանակցությունների ընթացքում «Բավարիան» համաձայնեցրել է «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստի` Ադամ Ազնուի տրանսֆերը։
Ամիսներ անց Դե լա Պենյան մյունխենյան գրանդին տեղեկացրել է, որ այլևս չի զբաղվում Յամալի հարցերով, իսկ նրա գործակալը դարձել էր հանրահայտ Ժորժե Մենդեշը։
Պորտուգալացի գործակալը Սալիհամիջիչին հայտնել է, որ «կապտանռնագույնները» Յամալի տրանսֆերը կվաճառեն միայն 5 միլիոն եվրոյով։
«Բավարիան» չի ցանկացել այդքան գումար ներդնել մի ֆուտբոլիստի տեղափոխության համար, որը դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել «Բարսելոնայի» հիմնական թիմում։ Մյունխենյան գրանդը հավանական տրանսֆերը հետաձգեց մինչև 2023թ. ամառ, երբ Յամալը կդառնար 16 տարեկան։
Այդուհանդերձ, 2023թ. ապրիլին Յամալը 15 տարեկանում նորամուտը նշեց «Բարսելոնայի» հիմնական թիմում, իսկ հոկտեմբերին երեք տարվա պայմանագիր ստորագրեց ակումբի հետ։
18-ամյա Յամալը կատալոնական ակումբում արդեն 109 հանդիպման է մասնակցել, խփել 27 գոլ, կատարել 37 ասիստ։ Transfermarkt-ը վինգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։ Այժմ նա աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ժորժե Մենդեշ, Լամին Յամալ, Հասան Սալիհամիջիչ, Մարկո Նեպե, տրանսֆերներ