Դիաշ. «Հայաստանը որակյալ թիմ ունի»
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը Հայաստանի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին.
«Ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականին։ Կարող եմ ասել` Հայաստանը որակյալ թիմ ունի։ Մրցակիցն ամուր պաշտպանություն ունի, կարողանում է նաև վտանգավոր հակագրոհել։
Հայաստանի հավաքականում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք անհատական փայլուն որակներ ունեն։
Ժոտայի վերաբերյալ յուրաքանչյուր հարգանքի տուրք ինձ փշաքաղեցնում է։ Հաճելի տեսնել, որ ամբողջ աշխարհում նման վերաբերմունք կա»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին` ժամ 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Հայաստան-Պորտուգալիա, Հայաստանի-հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Մունդիալ-2026, Պորտուգալիայի հավաքական, Ռուբեն Դիաշ