«Տոտենհեմը» 80 միլիոն կառաջարկի «Ման. Սիթիին»
«Տոտենհեմը» շարունակում է քայլեր ձեռնարկել` «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավիոյին ձեռք բերելու համար, հայտնում է Globo-ն։
Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «քաղաքաբնակներին» բարելավված առաջարկ կանի։ Այժմ «խթանները» «Սիթիին» պատրաստ են վճարել 80 միլիոն եվրո։
Ավելի վաղ մանկունիական գրանդը հրաժարվել էր 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 70 միլիոնով։
«Մանչեսթեր Սիթին» դեռ չի շտապում բաժանվել վինգերից` չնայած ֆուտբոլիստի գործակալներն անում են ամեն ինչ, որպեսզի տեղափոխությունը կայանա։
Գործարքի կայանալու դեպքում այն կդառնա «Տոտենհեմի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը և կգերազանցի Դոմինիկ Սոլանկեի ռեկորդը։ 2024 թ. ամռանը «խթանները» Սոլանկեի տրանսֆերի համար «Բորնմութին» վճարել է 64,3 միլիոն եվրո։
Սավինիոն «Սիթի» է տեղափոխվել 2024 թ. ամռանը, 48 խաղում 3 գոլ է խփել, կատարել 13 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Սավինիո, Սավիո, Տոտենհեմ, տրանսֆերներ