ԱԱ-ի որակավորում. Արգենտինայի հավաքականի հայտացուցակը 📸
Արգենտինայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԱ-2026-ի որակավորման փուլի վերջին երկու հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրվել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Վալտեր Բենիտես («Քրիսթալ Փելաս», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Մարսել», Ֆրանսիա)։
Պաշտպաններ – Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Մարկոս Ակունյա, Գոնսալո Մոնտիել (երկուսն էլ` «Ռիվեր Փլեյթ»), Ֆակունդո Մեդինա, Լեոնարդո Բալերդի (երկուսն էլ` «Մարսել»), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ», Իսպանիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»,Ֆրանսիա), Խուլիո Սոլեր («Բորնմութ», Անգլիա)։
Կիսապաշտպաններ – Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա), Էզեկիել Պալասիոս («Բայեր», Գերմանիա), Ալան Վարելա («Պորտու», Պորտուգալիա), Լեանդրո Պարեդես («Բոկա Խունիորս»), Տիագո Ալմադա, Ջուլիանո Սիմեոնե (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ»), Նիկո Պաս («Կոմո», Իտալիա), Ռոդրիգո դե Պոլ («Ինտեր Մայամի», ԱՄՆ), Ջովանի Լո Չելսո («Բետիս», Իսպանիա), Կլաուդիո Էչևերի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ֆրանկո Մաստանտուոնո («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Վալենտին Կարբոնի («Ջենոա», Իտալիա)։
Հարձակվողներ – Անխել Կոռեա («Տիգրես», Մեքսիկա), Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»), Նիկոլաս Գոնսալես («Յուվենտուս», Իտալիա), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա), Խոսե Մանուել Լոպես («Պալմեյրաս», Բրազիլիա)։
Ալան Վարելան և Խոսե Մանուել Լոպեսն առաջին անգամ են հրավիրվել ազգային թիմ։
Աշխարհի գործող չեմպիոնը հարավամերիկյան ընտրական մրցաշարի 17-րդ տուրում սեպտեմբերի 5-ին կմրցի Վենեսուելայի, իսկ 18-րդ տուրում` օգոստոսի 10-ին Էկվադորի հավաքականի դեմ։
Արգենտինացիները 35 միավոր ունեն ու ապահովել են ինչպես մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, այնպես էլ Մունդիալի ուղեգիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Մունդիալ-2026