«Բարսելոնան» երեք ֆուտբոլիստի չի գրանցել Լա լիգայի համար
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի համար դեռևս չի գրանցել երեք ֆուտբոլիստի, գրում է Marca-ն։
Կատալոնական ակումբին առաջնության առաջին տուրում չեն օգնի թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդը, դարպասապահ Վոյցեխ Շյեսնին ու պաշտպան Ժերար Մարտինը։
Դեռևս պարզ չէ` հաջորդ տուրերի համար «բլաուգրանան» նրանց կկարողանա՞ գրանցել, թե՞ ոչ։
«Բարսելոնայի» դարպասը «Մալյորկայի» դեմ առաջին տուրի խաղում կպաշտպանի թիմի նորեկ Ժոան Գարսիա։
«Մալյորկա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին` Երևանի ժամանակով 21:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Մարտին, Լա-լիգա, Մարկուս-Ռեշֆորդ, Վոյցեխ Շյեսնի