ԿԼ. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը «Սպարտայի» արգելքը հաղթահարելու դեպքում
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Պրահայի «Սպարտայի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Ռիգա» (Լատվիա) – «Բեյթար» (Իսրայել) զույգի հաղթողի դեմ։
«Արարատ-Արմենիան» չեխական ակումբի դեմ առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 7-ին Պրահայում, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 14-ին Երևանում։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` օգոստոսի 28-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արարատ-Արմենիա, Բեյթար, Կոնֆերենցիաների լիգա, Ռիգա, Սպարտա-Պրահա