Պաշտոնական. Ֆելիքսը հեռացավ «Չելսիից» ու նոր ակումբ ունի 🎥

Պաշտոնական. Ֆելիքսը հեռացավ «Չելսիից» ու նոր ակումբ ունի 🎥

29/07/2025 - 16:30

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը տեղափոխվել է «Ալ Նասր», հայտնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` սաուդյան ակումբը պարտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 30 միլիոն եվրո։

Հավելավճարները ներառյալ` գործարքը «Ալ Նասրի» համար կարող է արժենալ մինչև 50 միլիոն եվրո։

Էր Ռիյադը ներկայացնող ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։

Ֆելիքսը «Չելիսում» 40 խաղում 11 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։

Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» է հանդես գալիս նաև «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023