ՉԼ. «Նոայի» հայտացուցակը որակավորման երկրորդ փուլի համար 📸
«Նոայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի համար նախատեսված հայտացուցակը.
Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշադնի, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։
Պաշպտաններ – Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։
Կիսապաշտպաններ – Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։
Հարձակվողներ – Հելդեր Ֆերեյրա, Գոնսալու Գրեգորիու, Մաթեուս Այաս, Մարին Յակոլիշ, Ալեն Գրգիչ։
Որակավորման առաջին փուլի համեմատ` Հայաստանի չեմպիոնի հայտացուցակում մեկ փոփոխություն է եղել. Վիրջիլ Պինսոնի փոխարեն հայտավորվել է Գուդմունդուր Թորարինսոնը։
«Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, մեկնարկը` 20:00-ին։
Պատասխան մրցավեճը կկայանա հուլիսի 30-ին Բուդապեշտի «Գրուպամա» ստադիոնում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գուդմունդուր Թորարինսոն, Նոա, Չեմպիոնների-լիգա, Վիրջիլ Պինսոն, ՖԵրենցվարոշ