Մեսին շարունակուն է ճախրել! «Ինտեր Մայամին» հերթական հաղթանակն է տարել 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Նեշվիլին»։
Տանտերերից հերթական տպավորիչ հանդիպումն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը դուբլ է գրանցել ու հաղթանակ պարգևել իր թիմին։
38-ամյա հարձակվողը ՄԼՍ-ում դուբլ է ձևակերպել 5-րդ խաղում անընդմեջ։ Այդ խաղերում նա 10 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
Մեսին 16 գոլով գլխավորում է ՄԼՍ-ի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նույնքան գոլ է խփել նաև «Նեշվիլի» հարձակվող Սեմ Սարիջը։
«Ինտեր Մայամին» 38 միավորով 5-րդն է, «Նեշվիլը» երրորդն է և ունի 41 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից