Դինամիկ ֆուտբոլ Մայամիում. «Բավարիան» գոլառատ պայքարում հաղթեց «Ֆլամենգոյին» 🎥

Դինամիկ ֆուտբոլ Մայամիում. «Բավարիան» գոլառատ պայքարում հաղթեց «Ֆլամենգոյին» 🎥

30/06/2025 - 02:04

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Բավարիան» Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում մրցեց «Ֆլամենգոյի» դեմ։

Դինամիկ ու գոլառատ պայքարում անցած խաղում մյունխենյան գրանդը 4:2 հաշվով հաղթեց բրազիլական ակումբին։

«Ռեկորդ մայսթերից» դուբլ գրանցեց Հարի Քեյնը, Լեոն Գորեցկան աչքի ընկավ մեկ անգամ, իսկ մրցակից կիսապաշտպան Էրիկ Պուլգարը սեփական դարպասը։

Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ժերսոնն ու Ժորժինիոն։

Այսպիսով, «Բավարիան» աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում է։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հուլիսի 5-ին կմրցի ՊՍԺ-ի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023