ԱԱԱ. Աֆրիկյան ակումբը հաղթել է մեկնարկային խաղում 🎥
Աշխարհի ակումբային առաջնության F խմբի առաջին տուրում Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսը» մրցել է հարավկորեական «Ուլսանի» դեմ։
Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում է եղել. «Մամելոդի Սանդաունսը» 36-րդ րոպեին Իքրամ Ռեյներսի խփած գոլի շնորհիվ հաղթել է 1:0 հաշվով։
F խմբի մյուս խաղում «Ֆլումինենսեն» ու Դորտմունդի «Բորուսիա Դորտմունդը» չէին բացել հաշիվը` 0:0։
Երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.
«Մամելոդի Սանդաունս» – «Բորուսիա Դորտմունդ»` 21.06, 20:00
«Ֆլումինենսե» – «Ուլսան»` 22.06, 2:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից