Պաշտոնական. Ռուի Մոտան հեռացել է «Նոայից» ու գլխավորել «Լյուդոգորեցը» 📸
Ռուի Մոտան լքել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնն ու աշխատանքի անցել «Լյուդոգորեցում», հաղորդում է բուլղարական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Բուլղարիայի չեմպիոնը պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ արդեն առաջին մարզիչն է անցկացրել։
«Լյուդորեցը» հաստատում է, որ 46-ամյա մասնագետի` «Նոայի» հետ գործող պայմանագրի խզման համար փոխհատուցում է վճարել։
Ռուի Մոտան «Նոան» մարզում էր 2024 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 50 խաղում 35 հաղթանակ է տարել, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 10 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։
Ավելի վաղ հաղորդվում էր, Մոտային «Նոայում» կփոխարինի Դինամո «Զագրեբի» նախկին գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Բուլղարիայի առաջնություն, Լյուդոգորեց, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Նոա, Ռուի Մոտա, Սանդրո Պերկովիչ