«Նոան» նոր գլխավոր մարզիչ կունենա
Հայաստանի չեմպիոն «Նոան» շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Ակումբը կգլխավորի խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը։ 41-ամյա մարզիչը 2023 թ. փետրվարից աշխատում էր Զագրեբի «Դինամոյում» ու եղել է Սերգեյ Յակիրովիչի, Իգոր Բիշչանի, Նենադ Բյելիցայի, Ֆաբիո Կանավարոյի, Անտե Չաչիչի ու Դանիել Յումիչի օգնականը։
Պերկովիչը 2024 թ. սեպտեմբերին երկու խաղով եղել է «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը։ Ակումբը 2025 թ. ապրիլից հունիս նույնպես հանդես է եկել Պերկովիչի գլխավորությամբ։
2022 թ. հունիսից 2023 թ. հունվար մարզիչը գլխավորել է լատվիական «Ռիգան», ժամանակին աշխատել է նաև «Ակրիտաս Խլորակասում» (Կիպրոս), «Պաֆոսում» (Կիպրոս), ավստրիական «Շտուրմի» երիտասարդական թիմում և այլ ակումբներում։
Աղբյուրի համաձայն` «Նոան» անցնող օրերին 4-5 թեկնածուի տարբերակ է դիտարկել, որոնց թվում է եղել վերոնշյալ Սերգեյ Յակիրովիչը։ Վերջինը, սակայն, գլխավորել է Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Հալ Սիթին»։
«Նոան» հունիսի 15-ին Ավստրիայում ուսումնամարզական հավաք կսկսի։ Այդ հավաքի ժամանակ ակումբն արդեն կգլխավորի Պերկովիչը։
Հիշեցնենք, որ հայկական ակումբը 2024 թ. հուլիսից մարզում էր պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան։ Ակումբը նրա ղեկավարությամբ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Դինամո Զագրեբ, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Նոա, Ռուի Մոտա, Սանդրո Պերկովիչ